Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին Zarkerak - Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Zarkerak Zarkerak - Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին

Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի. Խանդանյանը՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում և անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խաղաղության խոսույթը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցութան պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ խաղաղությունը մեկօրյա իրադարձություն չէ. «Մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա պրոցես է, որը շենքի պես պետք է կառուցվի: Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունը չի քննարկի, որովհետև դա, հատկապես այն շեշտադրումներով, որոնցով տևական ժամանակ խոսել է Ադրբեջանը, ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, սա մի թեմա է, որը չարժե արծարծել»:

20 Հունվար, 2026 13:45
Վեր