Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 15-ին Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ջրասուզակները ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել էին որոնողափրկարարական աշխատանքները, դրանք վերսկսվել են առավոտյան ժամը 08։00-ին։
Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ:
Մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ ևս մասնակցում են աշխատանքներին:


