2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է. 2025 թ.-ին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ. Հովհաննիսյանը ցուցանիշներ ներկայացրեց Zarkerak - 2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է. 2025 թ.-ին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ. Հովհաննիսյանը ցուցանիշներ ներկայացրեց
Zarkerak Zarkerak - 2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է. 2025 թ.-ին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ. Հովհաննիսյանը ցուցանիշներ ներկայացրեց
2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է. 2025 թ.-ին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ. Հովհաննիսյանը ցուցանիշներ ներկայացրեց

2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է. 2025 թ.-ին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ. Հովհաննիսյանը ցուցանիշներ ներկայացրեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հեղափոխությունից հետո և հատկապես 2021-26 թվականներին ՀՀ-ի առաջընթացը տպավորիչ է և նշանակալի: 2025 թվականին ունեցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-25 թվականներին արձանագրել ենք միջինում 7.9 տոկոս տնտեսական աճ»,-ԱԺ նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլար մակարդակին. «Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7 տոկոսային կետով, 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է ՀՆԱ-ում շուրջ 21 տոկոսի՝ 2021 թվականի համեմատ բարձրանալով 8.2 տոկոսային կետով: Ֆինանսական ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ում կազմել է ավելի քան 2.1 տոկոս, այն 2021 թվականին ընդամենը 0.3 տոկոս էր, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների արտահանումը 2021 թվականին ՀՆԱ-ում 2.8 տոկոսից հասել է ավելի քան 5.1 տոկոսի: Վերջին տարիներին արտահանումը բարելավվել է, եթե 2011-17 թվականներին զուտ արտահանումը ՀՆԱ-ում միջինում կազմում էր -16.5 տոկոս, իսկ 2018-20 թվականներին՝ -13.3 տոկոս, ապա 2021-25 թվականներին միջինում այն -3.7 տոկոս է»:

Հովհաննիսյանը նշեց, որ 2025 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են շուրջ 145 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ հասնելով ՀՆԱ-ում 6.2 տոկոսի, իսկ 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերն ավելացել են ավելի քան 3.2 անգամ կամ շուրջ 484 մլրդ դրամով. «Կապիտալ ծախսի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մանաբաժինը, այլ նվազել է՝ 2021 թվականի 25.9 տոկոսից հասնելով 23 տոկոսի: Մենք կարողացել ենք դեֆիցիտը պահպանել միջինում 3.2 տոկոս մակարդակում, սա հնարավորություն տվեց Կառավարության պարտքը կտրուկ նվազեցնել՝ 60.2 տոկոսից հասցնելով 47.2 տոկոսի»:

16 Հունիս, 2026 10:54
Վեր