Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում. Ֆինանսների նախարար Zarkerak - Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում. Ֆինանսների նախարար
Zarkerak Zarkerak - Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում. Ֆինանսների նախարար
Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում. Ֆինանսների նախարար

Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում. Ֆինանսների նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը:

«Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի, ինչը հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի՝ ավելի մեծ տարածք ստեղծելով սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունների համար:

2025 թվականին Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 47,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 0,5 տոկոսային կետով: Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաև մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ: Պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3,7 տոկոսը՝ պլանավորված 5,5 տոկոսի փոխարեն»,- ասաց նա:

16 Հունիս, 2026 11:10
Վեր