Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան
Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան

Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ցանկացած երկիր պետք է իր պատմության հետ առնչվի։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարծում՝ այս առումով ես կամ ՀՀ-ն օրիգինալ ենք, բայց կարևոր է արձանագրել, թե որտեղ, ինչպես և ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որ մեզ տալիս է պատմությունը, կարևոր է նաև տեսնել և ընկալել այն ուղերձները, որ տալիս է պատմությունը։ Արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել․ պատմության մեջ հետևությունը չկա, այսինքն՝ քաղաքական ընտրության և ընկալման հարց է՝ ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը, ինչպես օգտվել պատմությունից՝ որպես գիտելիքի աղբյո՞ւր, այսօրվա և ապագայի մասին իմացության աղբյո՞ւր, որպես այսօրը և ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի և ինֆորմացիայի աղբյո՞ւր, թե՞ ապրել պատմ․ սա քաղաքական ընտրության հարց է։ Ցանկացած միջավայրում, երբ խոսենք պատմության և պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը կընկալի իր քաղաքական տեսանկյունից, նույնիսկ նույն հանրության ներսում»,- նշեց նա։

13 Մարտ, 2025 22:33
Վեր