Այդպես կոմիկ, բայց իր վրայից ի՜նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը. ինքը ոչինչ չէր վերցնում, միայն տալիս էր. Նարեկ Դուրյանը՝ Մհեր Մկրտչյանից ունեցած հիշողությունների մասին Zarkerak - Այդպես կոմիկ, բայց իր վրայից ի՜նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը. ինքը ոչինչ չէր վերցնում, միայն տալիս էր. Նարեկ Դուրյանը՝ Մհեր Մկրտչյանից ունեցած հիշողությունների մասին
Zarkerak Zarkerak - Այդպես կոմիկ, բայց իր վրայից ի՜նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը. ինքը ոչինչ չէր վերցնում, միայն տալիս էր. Նարեկ Դուրյանը՝ Մհեր Մկրտչյանից ունեցած հիշողությունների մասին
Այդպես կոմիկ, բայց իր վրայից ի՜նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը. ինքը ոչինչ չէր վերցնում, միայն տալիս էր. Նարեկ Դուրյանը՝ Մհեր Մկրտչյանից ունեցած հիշողությունների մասին

Այդպես կոմիկ, բայց իր վրայից ի՜նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը. ինքը ոչինչ չէր վերցնում, միայն տալիս էր. Նարեկ Դուրյանը՝ Մհեր Մկրտչյանից ունեցած հիշողությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Փոքր երեխա էի, բակում էի, մաման վերևից գոռաց, ասեց Նարե~կ շուտ արա բարձրացի, Ֆրունզիկ ձյաձյան «Հայֆիլմում» նկարվում է, կինն ասել է բան պետք է տանես,հասցնես.  այն ժամանակ Հյուսիսային պողոտայի փոխարեն ամբողջը «Հայֆիլմն» էր: Նկարում էին  «Զինվորն ու փիղը»  ֆիլմը, որտեղ Մհեր Մկրտչյանը  Բեռլինից փիղ է բերում:

Ես... վա~յ... խաղը թողեցի, վազեցի, բարձրացա վերցրի,  վազեցի «Հայֆիլմ»: Այնպես եմ հիշում՝ ինքը  եկավ դեպի ինձ՝ զինվորի շորով, գլխարկով,  հրացանը ձեռքին, ու ես խնդրեցի մի քիչ նայեմ նկարահանումների ընթացքը, ձեռքիցս վերցրեց, ներս տարավ, իմ ամենապայծառ օրերից մեկն էր»,- Zarkerak.am-ի հետ հետ զրույցում Մհեր Մկրտչյանի մասին խոսելիս առաջինը հենց այս դրվագը մտաբերեց  «Բոհեմ» թատրոնի ղեկավար, դերասան Նարեկ Դուրյանը: Իսկ հիշողությունների պակաս չկա, քանի որ դերասանի հայրը՝ հանրահայտ դիրիժոր Օհան Դուրյանն ու Մհեր Մկրտչյանն ընկերներ են եղել:

Այսօր՝ հուլիսի 4-ին է ծնվել  նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը։ Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։  Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում. ահա մի մասն այն կերպարների, որոնցող Մհեր Մկրտչյանը սիրելի դարձավ հանդիսատեսին: 

Նկարագրելով երկու տաղանդավոր մարդկանց ընկերությունը՝ Դուրյանը նկատեց.«Իրար հանդեպ, իրար արածի հանդեպ հարգանք ունեին ու նախանձ չկար: Արվեստագետների մոտ, ցավոք, նման ընկերություն շատ քիչ է պատահում: Մարդու մեծությունը նրան մեջ է, երբ հասկանում է, որ դիմացինն էլ  մեծություն է, բայց քեզ ոչնչով չի խանգարում, քո մեծությանը չի կպնում, իրենք իրար ահավոր, սարսափելի հարգում էին և դա ամենակարևորն էր: Ես այդ ժամանակ այդքան մեծ չէի, հավանաբար իրար թե օգնել են, թե պետք եղած պահին հասել»:

«Հայրս միշտ ասում էր՝ Մհերի պես դերասան աշխարհում շատ քիչ կա, և ես դրա հետ լրիվ համաձայն եմ, ու շատ անարդար եմ համարում, որ Մհեր Մկրտչյանի անունը չի թնդում աշխարհով մեկ»:

«Տոնն էն խոսքը չի, երևի Ձմեռ պապիկին այդքան չեմ սպասել, ինչքան իր գալուն: Իր գալը մեր տուն իրադարձություն էր»,- ասաց Նարեկ Դուրյանն ու նկատեց, որ  Մհեր Մկրտչյանի հետ կապված հիշողություններն իրեն տանում են  դպրոցական տարիներ.«Զարմացնեմ ձեզ, երբ ասում են՝ Մհեր Մկրտչյան, իմ մանկության հիշողություններից առաջինը նրա համեստությունն է, ինքը գիտե՞ք՝ ինչի հանդեպ էր համեստ, իր մեծության կողքին էր համեստ: Կարող է հանդիպեինք, խոսեր, ծիծաղեր, ընդհատեր, գոռար, անգամ՝ հայհոյեր, գինովնար, բայց ինքն իր մեծության կողքին էր համեստ, մինչդեռ մարդիկ կան իրենցից գրեթե ոչ մի բան չեն ներկայացնում, մի երկու տեղ երևացել են, փողոցում ման են գալիս, վախենում ես բարևել: Այս հատկանիշը Մհերին  ավելի էր մեծացնում»:

Մասնագիտական առումով էլ Նարեկ Դուրյանի համար Մհեր Մկրտչյանը ֆենոմեն է.«Մի բան կա, որ դերասանի համար շատ կարևոր է՝ բնական խաղալ, Մհերը չէր խաղում, նա այնպես էր ներմուծվում, մտնում, զգում, կերպարը, խոսքերը, պտտացնում էր դարձնում էր իրենը: Ամեն մարդ չի կարող այդպես բնական խաղալ: Իր հայացքը... պաուզաների մեջ այնպես էր նայում..., ու միաժամանակ ողբերգությունը, այդպես կոմիկ, բայց իր վրայից ի~նչ ողբերգություն էր արտացոլվում, ու աչքերի խորությունը... ինձ համար նա գագաթնակետն է»:

«Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…»,-մի առիթով ասել է Մհեր Մկրտչյանը: 

Մհեր Մկրտչյանի հայտնիությանն ու փառքին ուղեկցել են անձնական դժբախտությունները: Երեք կին է ունեցել,  առաջինը իր համակուրսեցի Քնարան էր,  վերջին կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էր,  ողբերգական էր դերասանի երկրորդ ամուսնությունը,  դերասանուհի Դոնարա Մկրտչյանը տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում: Այս ամուսնությունից Ֆրունզիկը երկու երեխա է ունեցել, աղջիկը՝ Նունեն 1998-ին մահացել է ավտովթարից, տղան՝ Վազգենը, ևս  տառապում էր մորից ժառանգած հիվանդությամբ, մահացել է 2003-ին:

Նարեկ Դուրյանը հասկացել է, թե ինչպես մեծ արտիստը պատուհասած դժբախտություններից մեջքով չշրջվեց աշխարհին.«Դա էլ գալիս  մարդու մեծությունից: Ինքը ոչինչ չէր վերցնում, ինքը միայն տալիս էր՝ ալտրուիստ էր, այն մարդիկ, ովքեր միայն տալիս են, չեն չարանում՝ անկախ ամեն ինչից,  նեգատիվ էներգիա չեն վերցնում: Նորից եմ կրկնում՝ դա չէր նշանակում, որ ինքը չէր կռվում, չէր հայհոյում, դե դա յուրահատուկ է բոլոր մեծություններին»:

Մհեր Մկրտչյանը և Դոնարան

«...Ու մի շատ տխուր բան ասեմ էս մեր մեծերի մասին, որ մտածում եմ, ասում եմ՝ ինչ լավ է, որ իրենք էսօրվա էս  ինտերնետի ու «Ֆեյսբուքի» ժամանակներում չեն ապրում, իրենք լավ էպոխա ապրեցին, կարող էի գժվեին, խենթանային այսօր»:  

Հաճախ կարող ենք լսել, որ Մհեր Մկրտչյանի տեղը հայ արվեստում թափուր է, Նարեկ Դուրյանը սրա հետ համաձայն է.«Կան տեղեր, որոնք լրացնել պետք էլ չէ, դրանք միշտ պատկանում են մեկին, այդ տեղը նախ չենք կարող, հետո էլ չի կարելի վերցնել: Չնայած, շատ կուզենայի որ նրա տեղը զբաղեցնող լիներ, այդպիսի հավակնություններով երիտասարդներ ունենայինք:  Բայց դա շատ դժվար է, հիմա ոչ մեկին չեն տեսնում՝ ոչ միայն իր կողքին, նույնիկ մոտավորապես իր շուրջ:  Ֆրունզիկին հասնելու համար խելք է պետք, կարդալ է պետք, դատել է պետք, այդ ամբողջը կրթության հարց է, ախր դա այդպես օդից չի ընկնում՝ գնացիր նկարվեցիր, դարձար մեծությու՞ն, այդպես չէ՛: Մհերը որ լուռ, առանց  խոսքի նայում էր, խելքն իր աչքերից ծորում էր, իսկ դա օդից չի ընկնում, ձեռք են բերում, համենային դեպս «Ֆեյսբուքից» չի գալիս»,-  եզրափակեց Նարեկ Դուրյանը:

 

Մարիամ Մկրտչյան

 

 

04 Հուլիս, 2025 15:40
Վեր