Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի Zarkerak - Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի
Zarkerak Zarkerak - Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի
Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի

Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան:

 

Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

 

Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:

02 Ապրիլ, 2026 09:57
Վեր