Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Zarkerak - Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Աննա Օհանյան Լյովայի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Դեմիրճյան 1 հասցեում)։

 

ՇՎՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ։ Արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

07 Հուլիս, 2026 11:36
Վեր