Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 7-ին Սան Մարինոյում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի «Տրե Ֆիորի» - «Լարնե» հանդիպումը։ Այն կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։
Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն, հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Արտեմ Գասպարյանը, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արման Հակոբջանյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է։ ՎԱՌ-ի սենյակում կաշխատեն Անգելոս Եվանգելոուն և Զավեն Հովհաննիսյանը։

