Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ Zarkerak - Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպման ժամանակ շնորհավորել «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսի հաջող անցկացման կապակցությամբ և նորհակալություն հայտնել հրավերի համար։

Վարչապետն իր խոսքում նար ասել է․

«Իհարկե, այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար։

Եվ ընտրություններից հետո սա լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Իհարկե, հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, անշուշտ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ։

Եվ շահագրգռված ենք, որպեսզի այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, գործեն պլանային ռեժիմով։ Եվ ես կարծում եմ, որ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։

Եվ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Շատ շնորհակալություն»։

06 Հուլիս, 2026 18:51
Վեր