Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո Zarkerak - Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
Zarkerak Zarkerak - Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո: Այս մասին նշվեց հուլիսի 6-ին «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում» տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության գործընթացին, ԿԳՄՍ նախարարության և մարզպետների աշխատակազմերի գործառույթների ու պատասխանատվությունների տարանջատմանը, ինչպես նաև հետագա համագործակցության և հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ բարեփոխումների հիմնական նպատակն է ապահովել հանրակրթական դպրոցներում միասնական չափանիշների կիրառումը՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից և աշակերտների թվաքանակից։

Ընդգծվեց, որ դպրոցները ԿԳՄՍ նախարարության անմիջական ենթակայության ներքո կենտրոնացնելը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանն ու կրթության որակի հավասար պայմանների ապահովմանը։

06 Հուլիս, 2026 19:06
Վեր