Մանկապարտեզի երեխաների բերանը կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Zarkerak - Մանկապարտեզի երեխաների բերանը կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Zarkerak Zarkerak - Մանկապարտեզի երեխաների բերանը կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մանկապարտեզի երեխաների բերանը կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մանկապարտեզի երեխաների բերանը կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրեր առաջ Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում տեղի ունեցած արտառոց դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ  տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ 

Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի մանկապարտեզում դաստիարակը երեխաների բերանները կպչուն ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել։ Երեխաները դեպքից 3 օր հետո տեղեկացրել են իրենց ծնողներին, որոնք բողոք են ներկայացրել, սակայն մանկապարտեզի տնօրենը հայտնել է, որ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»։

Տեղում պարզվել է, որ հունիսի 18-ին այդ գյուղում գործող մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը ստեղծել է խաղային իրավիճակ, որի ընթացքում օգտագործվել է կպչուն ժապավեն․ նա սկզբում որպես օրինակ այն փակցրել է իր բերանին, այնուհետև՝ մանկապարտեզի թվով երեք 5-ամյա սաների բերաններին՝ կպչուն ժապավենի վրա ուրախ և տխուր դեմքեր նկարելու նպատակով։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

06 Հուլիս, 2026 18:35
Վեր