Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել Zarkerak - Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել
Zarkerak Zarkerak - Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել
Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել

Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է ներկայացվել։

Նշվել է, որ հանդիպման ժամանակ Բաքուն խիստ բողոք է հայտնել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման առիթով։

Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ այդ հարձակումն առաջին նման միջադեպը չէ: SOCAR-ի օբյեկտներն Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան, նախկինում ենթարկվել են հարվածների և ռազմական գործողությունների այլ ավերիչ հետևանքների, որոնց հետևանքով ընկերությանը զգալի նյութական վնաս է պատճառվել, աշխատակիցների շրջանում կան վիրավորներ:

Հայտարարվել է, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, նման դեպքերի շարունակությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին:

06 Հուլիս, 2026 17:02
Վեր