Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ը:
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (05.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 55 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.979 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 5-ը ներառյալ՝ 144.285 մլն.մ³:
2026 թվականի հուլիսի 2-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ, և լճից բացթողնված ջրի գումարային ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 2-ից հուլիսի 5-ը ներառյալ կազմել է 1.731 մլն․մ³:


