Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները։
\
Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշից 3-ը դուրս է եկել կիսաեզրափակիչ։
55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը տարել են երկուական հաղթանակ, իսկ Ալեքս Մարգարյանը 3 հաղթանակ է տարել։
Երեկոյան մեր ըմբիշները կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար։

