Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փայլուն մեկնարկեց Երևանում անցկացվող FIBA U16 EuroBasket 2026 C դիվիզիոնի առաջնությունում՝ 98:62 հաշվով վստահ հաղթանակ տանելով Անդորրայի հավաքականի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը, որը գրանցեց 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակեց 22 միավոր, կատարեց 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ նաև Էթան Կազանչյանը, որը գրանցեց 27 արդյունավետության գործակից, վաստակեց 20 միավոր, կատարեց 2 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։
Քառորդների հաշիվները՝
I քառորդ՝ 26:18
II քառորդ՝ 29:9
III քառորդ՝ 26:24
IV քառորդ՝ 17:11
Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Ջիբրալթարի հավաքականի դեմ։
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում է 9 երկրի հավաքական: Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 12-ը, խաղերն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

