Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կյանքից հեռացել է ՍիվիլՆեթի նախկին թղթակից Լարիսա Փարեմուզյանը։ Այս մասին տեղեկացնում են ՍիվիլՆեթի ֆեյսբուքյան էջում։
Լարիսան ՍիվիլՆեթին թղթակցել է 2020-2023 թվականներին և հետաքննական հոդվածներ է պատրաստել Ալավերդու և հարակից համայնքների մասին։
ՍիվիլՆեթի խմբագրությունը խորին ցավակցություն է հայտնում Լարիսա Փարեմուզյանի հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում և գնահատում էին նրան։


