Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ» միջազգային համաժողովի շրջանակներում Եկատերինբուրգում կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Միշուստինը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևի հետ։
Հուլիսի 6-9-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովը։


