Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ «կապտանռնագույնների» ճամբար հնարավոր տեղափոխությունը
«Հուսով ենք, որ դա տեղի կունենա: Կարծում եմ՝ Խուլիանն ինքը կորոշի, թե ինչպիսին կլինի իր ապագան: Նրա երազանքն է խաղալ «Բարսելոնայում»։ Թող դա իրականություն դառնա»,- երիտասարդ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo պարբերականը:
26-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժքմկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Ալվարեսի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը ներկայումս գնահատում է 100 միլիոն եվրո։


