Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին Zarkerak - Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին
Zarkerak Zarkerak - Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին
Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին

Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և ՌԴ կառավարության նախագահի հանդիպումը: 

 

Միխայիլ Միշուստինը ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ նշել է. «Ռուսաստան այցը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ձեր առաջին արտասահմանյան այցն է: Մենք հույս ունենք, որ ընտրությունների արդյունքներից հետո ձևավորված նոր կառավարությունը կապահովի մեր հարաբերությունների զարգացումը և ռուս-հայկական հարաբերությունների առաջընթացը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»: 

 

Միշուստինի խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը: 

 

«Ռուսական ընկերություններն ակտիվ են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգիայի և թվային տնտեսության ոլորտներում: Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար և ապահովի նրանց իրավունքների և օրինական շահերի հարգումը»,- նշել է ՌԴ կառավարության նախագահը:

 

Նա ընդգծել է, որ համագործակցության բոլոր հարցերը գտնվում են միջկառավարական հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո: 

 

«Այսօր մենք մասնակցեցինք Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսին, որտեղ ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության և գիտատեխնիկական զարգացումների ոլորտում ամենաժամանակակից լուծումներին: Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բիզնես համայնքների ներկայացուցիչներն այստեղ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությանը և առաջարկում ենք շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների, փառատոների, կրթական ծրագրերի, երիտասարդական միջոցառումների, ցուցահանդեսների և ֆորումների անցկացման ավանդույթը։ Կան նաև հիանալի հնարավորություններ՝ մեր միջտարածաշրջանային անմիջական կապերն ամրապնդելու համար։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը»,- ամփոփել է Միշուստինը։

06 Հուլիս, 2026 16:56
Վեր