«Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում Zarkerak - «Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Zarkerak Zarkerak - «Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
«Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

«Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև ձևավորված հաջող ու արդյունավետ համագործակցությունը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել։

Հիմնադրամի 5 շահառուներ այս օրերին գտնվում են Չինաստանում՝ մասնակցելու հատուկ վերապատրաստման դասընթացների։

739995884_1390556742979529_3685268233733407491_n.jpg (287 KB)

Հունիսի 26-ից հուլիսի 9-ը ներառյալ անցկացվող «Seminar on Urban Digitalization and Intelligent Management for Belt and Road Countries» երկշաբաթյա ինտենսիվ ծրագիրը բարձր մակարդակով կազմակերպվել է Շանհայի «CIFAL» միջազգային կենտրոնի կողմից՝ China Aid-ի աջակցությամբ: Այն մասնակիցներին բացառիկ հնարավորություն է տալիս խորությամբ ծանոթանալու Չինաստանի առաջադեմ փորձին, քաղաքային թվայնացմանն ու խելացի կառավարման նորագույն տեխնոլոգիական լուծումներին։

740445674_1081877387506918_5131254264595896711_n.jpg (214 KB)

Շանհայում և Ցինդաոյում անցկացվող դասընթացների շրջանակում շահառուները հնարավորություն ունեն լսելու ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները, այցելելու տեխնոլոգիական հսկաների գրասենյակներ, ինչպես նաև հաղորդակից դառնալու Չինաստանի հարուստ մշակույթին ու պատմությանը:

06 Հուլիս, 2026 21:51
Վեր