Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Zarkerak - Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Zarkerak Zarkerak - Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 6-ին՝ ժամը 14։33-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 16։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

06 Հուլիս, 2026 23:08
Վեր