Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Zarkerak - Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Zarkerak Zarkerak - Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

07 Հուլիս, 2026 13:38
Վեր