Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել Zarkerak - Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում ՀՀ Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են  ՇՎՏՄ-ից:

 

Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

07 Հուլիս, 2026 12:58
Վեր