Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը:
Գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին:
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։


