Ավինյանն անդրադարձել է մի շարք մանկապարտեզներում հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին Zarkerak - Ավինյանն անդրադարձել է մի շարք մանկապարտեզներում հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին
Zarkerak Zarkerak - Ավինյանն անդրադարձել է մի շարք մանկապարտեզներում հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին
Ավինյանն անդրադարձել է մի շարք մանկապարտեզներում հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Ավինյանն անդրադարձել է մի շարք մանկապարտեզներում հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետը և մանրամասնել, որ  ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։

«Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։

Ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։ Արդյունքում նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի հեշտ են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։

Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին»,- գրել է Ավինյանը։

 

20 Օգոստոս, 2026 10:58
Վեր