Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը թեթև առողջական խնդիր ունի, օգոստոսի 20-ի նիստերին և խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը նա չի մասնակցի։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա։ Հիմա լավ է զգում ԱԺ նախագահը, ոչ մի լուրջ բան չկա։ Վաղվանից կմասնակցի նիստերին»,-ասաց նա։


