ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան Zarkerak - ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընտրությունների արդյունքերով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են Չորրորդ Հանրապետություն. «Երրորդ Հանրապետությունը հենց առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ: Երրորդ Հանրապետությունն արձանագրել է, որ պետության նպատակը պատմական արդարության վերականգնում է, սրանից բխել են նաև որոշակի գործողություններ, այս հայեցակարգից է բխել նաև «Ղարաբաղյան շարժում»-ը: Ավագ և միջին սերնդի բոլոր քաղաքական գործիչները ծագում են հենց «Ղարաբաղյան շարժում»-ից, նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է «Ղարաբաղյան շարժում»-ից: Մենք գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում երբեք բացված չեն եղել, ասել ենք՝ եկեք նորից կարդանք այդ էջերը, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին: 2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակագրական ՔՊ/Դաշնակցական գաղափարախոսության: Մենք մեր նախընտրկան ծրագրի մեջ գրել էինք Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին, այն ինչ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթներն արձանգրված են այդ նախընտրական կարգախոսի մեջ: Բայց տեղի ունեցավ մի շատ կարևոր բան՝ ՀՀ սնուցող մայրերն ինձ պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը: Դա տեղի չի ունեցել մի օրում և միանգամից»:

Փաշինյանը նշեց, որ Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա. «2018 թվականին ժողովրդի հետ իրականացրինք հեղափոխություն իր շատ կոնկրետ օրակարգով, բայց ճշմարտությունն այն է, որ 2018 թվականի կեսին ստանձնեցինք ՀՀ կառավարումը, 2020 թվականի մարտից մենք անընդհատ գտնվել ենք ճգնաժամային կառավարման վիճակում: Մեր էներգիայի և ուշադրության զգալի հատվածը նվիրված է եղել հենց ճգնաժամային կառավարման տրամաբանությանը: Սա է պատճառներից հիմնականը, որ 2018 թվականի հեղափոխության օրակարգն օբյեկտիվորեն հնարավոր չի եղել արժանացնել այն ծավալի ուշադրության, ինչ ծավալի ուշադրության արժանացնում էինք 2018-19 թվականներին: Լավ լուրն այն է, որ մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը: Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին»:

20 Օգոստոս, 2026 11:31
Վեր