Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին. Միրզոյան Zarkerak - Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին. Միրզոյան
Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին. Միրզոյան

Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ: Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ ձևակերպումը: Պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, ՀՀ-ում չկա իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ»,- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նաև նշեց. «Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ-ի քաղաքական գործընթացներին մասնակցելու և ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելուն կամ նախաձեռնելուն: Սա իրավական պրոցես է և ՀՀ-ի ներքին գործն է, պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին: Կուզեի նույն կոչն անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական, մեդիա գործընկերներին: ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ-ի ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտալ խառնվել մեր ներքին գործերին»:

30 Հունիս, 2025 12:59
Վեր