Մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած պայթյունից. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ Zarkerak - Մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած պայթյունից. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
Zarkerak Zarkerak - Մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած պայթյունից. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
Մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած պայթյունից. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած պայթյունից. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա:

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը:

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:

11 Նոյեմբեր, 2025 17:50
Վեր