Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվեցին Վաղարշապատի խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները։
Նշենք, որ Վաղարշապատ այսօր՝ առավոտյան 08։00-ից սկած, մեկնարկել էր ընտրական պրոցեսը։
Այժ կազմավորված բոլոր 47 ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։
Ըստ ԿԸՀ-ի՝ 17։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25655 ընտրող։
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 47 տեղամասեր:
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։
Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցել
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում ՀՅԴ կուսակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն
3. «Հանրապետություն» կուսակցություն
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
8. «Հայրենիք» կուսակցություն:


