Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ
Zarkerak Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերից 13-ի շինարարական հրապարակներ։

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի պատշաճ իրագործման նկատմամբ շարունակական վերահսկողություն իրականացնելուց բացի այցի նպատակն է գնահատել ծրագրերում կիրառված առավել արդյունավետ լուծումները, միաժամանակ վերհանել նախորդ փորձի թույլ կողմերը՝ մշակելու նախագծային լուծումների օրինակելի տարբերակ՝ շինարարական ծրագրերում առաջնորդվելու համար։ Շրջայցին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, համայնքապետարարանների, կապալառու և տեխնիկակական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն ու դպրոցների տնօրենները։

Սյունիքի մարզում կոմիտեի նախագահը եղել է Դարբասի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում, որտեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծելուց հետո, դպրոցի կառուցման ծրագիրն ավարտելու նպատակով, ներգրավվել է նոր շինարար։ Կատարվում են արտաքին և ներքին հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։

Հաջորդ կանգառը Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր։ Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Եղիազար Վարդանյանը հորդորել է կրկնակի ուշադիր լինել՝ մինչև ծրագրի ավարտը բոլոր աշխատանքները բարձր որակով կատարելու հարցում՝ արձանագրելով որոշ շտկումների անհրաժեշտությունը։

Հաջորդիվ դիտարկվել է Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Ներկայումս կատարվում են միաձույլ երկաթբետոնե շրջանակի կառուցման և արտաքին պատերի շարվածքի աշխատանքները։ Կարևորվել է ծրագրին առնչվող հարցերի քննարկումը ՀՀ կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության, նախագծային ընկերության ներկայացուցիչների հետ։

Շրջայցի ընթացքում Եղիազար Վարդանյանը հետևել է նաև Քարաշենի և Գորայքի միջնակարգ դպրոցների վերանորոգման նոր մեկնարկած ծրագրերի ընթացքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է եղել Կոռնիձորի և Անգեղակոթի միջնակարգ դպրոցների, Սառնակունքի, Հարթաշենի և Նորավանի կրթահամալիրների կառուցման ծրագրերի ընթացքը։ Նա արձանագրել է, որ շինարարական աշխատանքների տեմպը գոհացուցիչ չէ, և խիստ պահանջ է դրել շինարարական ընկերության առջև՝ ավելացնել շինհրապարակում աշխատողների թիվն ու բազմապատկել ջանքերը։

Վայոց ձորի մարզում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղեգիսի միջնակարգ դպրոց՝ գնահատելու կոմիտեի համակարգմամբ կառուցված և արդեն 1.5 տարի շահագործման հանձնված դպրոցի նոր շենքի տեխնիկական վիճակը։

Դիտարկվել են նաև նոր մեկնարկած Շատինի միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագիրը, ինչպես նաև Չիվայի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագիրը, որն ավարտին հասցնելու նպատակով նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծելուց հետո ներգրավվել է նոր շինարար։

16 Նոյեմբեր, 2025 20:31
Վեր