Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի: Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանը, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան:
Դեպքի մասին ոստիկանութան Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


