Հանուն արդարության պետք է նշել, որ «մեր ձևով կմիջամտենք» կարգախոսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր. Լիլիթ Դալլաքյան Zarkerak - Հանուն արդարության պետք է նշել, որ «մեր ձևով կմիջամտենք» կարգախոսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր. Լիլիթ Դալլաքյան
Zarkerak Zarkerak - Հանուն արդարության պետք է նշել, որ «մեր ձևով կմիջամտենք» կարգախոսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր. Լիլիթ Դալլաքյան
Հանուն արդարության պետք է նշել, որ «մեր ձևով կմիջամտենք» կարգախոսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր. Լիլիթ Դալլաքյան

Հանուն արդարության պետք է նշել, որ «մեր ձևով կմիջամտենք» կարգախոսի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր. Լիլիթ Դալլաքյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Դեռևս 2002 թվականին էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։

ԱԺ պատգամավորներին էր ներկայացվել զեկույց, որում նշվում էր, որ ոճրագործությունը կարելի էր կանխել, որը կասկածի տակ էր դնում Քոչարյանի տեղյակ լինելը 27-ի ոճրագործության կազմակերպման վերաբերյալ, ինչը դարձել էր նրան անվստահություն հայտնելու պատգամավորների առաջարկի պատճառ։

ԱԺ֊ում քննարկումը և հետագա քվեարկությունը կանխելու նպատակով էլ Քոչարյանը սպառնում էր ԱԺ աշխատանքին միջամտել իր ձևով։

Ի դեպ, մամուլում լուրեր էին պտտվում, որ հարցը ԱԺ քննարկմանն էր հասել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կուլիսային ջանքերի արդյունքում, ինչի նպատակը Քոչարյանի հեղինակությանը նախագահական ընտրություններից առաջ հարվածելն էր, իհարկե, հետագա քվեարկությունը թույլ չտալու հստակ ծրագրով, որի համար գործի դրվեց հայտնի մականունավոր պատգամավոր Ալրաղացի Լյովիկը՝ Լևոն Սարգսյանը։

Պետք էր ընդամենը առավել թուլացնել նրա դիրքերը` Քոչարյանին կախվածության մեջ պահելու նպատակով, սակայն թույլ չտալ նաև ընդդիմության հաղթանակը։

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կուլիսային վաղեմի հակամարտության մասին դեռ շատ հետաքրքիր փաստեր կան»:

16 Նոյեմբեր, 2025 20:06
Վեր