Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ ՀՀ-ի համար»,- խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«ՀՀ-ն առնվազն վերջին 500-600 տարիների ընթացքում այսքան ինքնիշխան, ինքնուրույն և ազատ չի եղել, դրա հետ ոչ մեկը չի կարող վիճել իր մեկնաբանություններով և պաթոսով»,- ասաց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ստորագրված հռչակագրի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություներին և նշեց, որ մինչև տարեվերջ կհրապարակվեն բանակցային փաստաթղթերը:


