Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը Zarkerak - Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը
Zarkerak Zarkerak - Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը
Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը

Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն անդրադարձել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ հրապարակված ընտրական ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության մասին ահազանգերին։ 

«Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատասխանաբար նաև ընտրողների ցուցակներից, երբ  լիազոր պետական մարմինը ունենում է տեղեկատվություն, որ անձը մահացած է։ Սա, բնականաբար, ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ տեղեկատվությունը փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։»,- Վաղարշապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

«Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։

Սա տեղի է ունենում այն դեպքերում, երբ մահը գրանցվում է Հայաստանի սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամները ժառանգության հարցերով են զբաղվում, և այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում լիազոր մարմնին։

Հենց այս նպատակով ՆԳ նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար։ Բայց, իհարկե, 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։

Բացի դրանից, մենք ընտրությունների նշանակման օրվան նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները։ Այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է՝ դուրս բերել անճշտությունները ցուցակներից»,- նշել է Նելլի Դավթյանը։

16 Նոյեմբեր, 2025 19:12
Վեր