Ավտովթար Կոտայքի մարզում․ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր Zarkerak - Ավտովթար Կոտայքի մարզում․ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Ավտովթար Կոտայքի մարզում․ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
Ավտովթար Կոտայքի մարզում․ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում․ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գրիգոր Վ․-ի վարած թիվ 22 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։

 Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Ս․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Թորոսյանը և Գևորգ Հակոբյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

17 Նոյեմբեր, 2025 22:10
Վեր