Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն անդրադարձել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո առաջացած ռիսկերին.
«Այդ ռիսկերը կառավարելի են և, բարեբախտաբար, ըստ էության, 4 ամիս է՝ դեռ գործում էր նախկին լիցենզիայի ուժով, բայց որևէ մեկը չի կարող ապացուցել, որ նոր կառավարչի նշանակմամբ ՀԷՑ-ը ավելի վատ վիճակում հայտնվեց»,-ասել է Մեսրոպ Մեսրոպյանը և ընդգծել, որ վերջին այցելության ժամանակ Թուրքիայում այդ խնդիրներն են շոշափվել։
Նրա խոսքով՝ նիստին նախորդող օրերին տեղի ունեցան ակցիաներ, ֆլեշմոբներ՝ սակագինը իջեցնելու համար, ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ «Տաշիր» ընկերությունը կամ ՀԷՑ-ը խոստացել էր՝ մինչև 2031թ. չի բարձրացնի սակագինը. «Դրանք կեղծ հարցապնդումներ են։ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնողը կամ բարձրացնողը բացառապես ՀԾԿՀ-ն է»,-նշել է նա:
«Եթե այս կամ այն գումարելին կարող է դրական կամ բացասական ազդել սակագնի վրա, դրանց արդյունքում է հանձնաժողովը հասկանում՝ կարող է իջեցնել սակագինը, թե ոչ»,-ասել է նա՝ հավելելով. «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք գտնվում»։


