Պետությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը փոխանցելու շուրջ. Մեսրոպյան Zarkerak - Պետությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը փոխանցելու շուրջ. Մեսրոպյան
Zarkerak Zarkerak - Պետությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը փոխանցելու շուրջ. Մեսրոպյան
Պետությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը փոխանցելու շուրջ. Մեսրոպյան

Պետությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ՝ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը փոխանցելու շուրջ. Մեսրոպյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լուրերը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն ինչ անելու է, որ ՀԷՑ–ի հարցը ծածկադմփոց անի, ամեն ինչ անելու է, որ արագ լինի, որ թափանցիկ չլինի, դահլիճում տեղ չլինի, ինքներդ համոզվեցիք, որ այդպիսի սցենար չեղավ,- այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Ինչ էլ, որ եղավ, դրա հեղինակը ոչ հանձնաժողովն էր, ոչ էլ որեւէ պետական կառույց։ Բայց բոլոր դժվարությունները հաղթահարվեցին, մենք փորձեցինք մաքսիմում ապահովել բոլոր կողմերի լսվածությունը։ 150–ից ավելի հարցեր հնչեցին այս 3 օրերի ընթացքում, տրվեցին պատասխաններ։ Այլ բան է, թե պատասխանները որ կողմին ինչքանով բավարարեց, բայց այս գործընթացը այսօրվա նիստով  չի ավարտվում։ Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում։ Պրոցեսը ունի շարունակություն նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ, մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ–ի լիցենզիան։

Օրենսդրությամբ դրան հետեւում են գործընթացներ. «Առաջիկա երեք ամիսներին պետությունը սեփականատիրոջ, կամ ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ երեք ամսում կողմերը չգան համաձայնությասն, ապա պետությունը դրանից հետո կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Թե ինչպես կզարգանան այս նախանշված փուլերը, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։

 

17 Նոյեմբեր, 2025 15:11
Վեր