Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր Zarkerak - Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
Zarkerak Zarkerak - Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր

Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և ներդրումների խթանում:

 

«Գոհունակությամբ կարող եմ նշել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ ու կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը»,- նշել է նախարար Միրզոյանը:

 

Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները:

 

Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ:

 

Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։

 

Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ:

 

17 Նոյեմբեր, 2025 14:20
Վեր