Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ՝ կենտրոնանալով աֆղանապակիստանյան լարվածության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով նպաստելու վրա։ Քննարկելով պաղեստինաիսրայելական խաղաղության գործընթացը՝ նախարարները շեշտել են համընդհանուր ճանաչված միջազգային իրավական հիմքի վրա կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և Պաղեստինի Պետության ստեղծման վերաբերյալ առկա որոշումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընթացիկ աշխատանքներում լիովին ինտեգրելու անհրաժեշտությունը։
Ըստ հայտարարության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստի նախաշեմին Իրանի միջուկային ծրագրի թեմայով օգտակար քննարկումներ են կայացել։
Լավրովը և Արաղչին գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում երկկողմ շփումների աճող տեմպի կապակցությամբ, որոնք նպաստում են ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ընդլայնմանը։

