Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ներկայումս չի հարստացնում ուրան, և Իսլամական Հանրապետությունը չունի չհայտարարագրված միջուկային օբյեկտներ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընթացող միջազգային իրավունքի վերաբերյալ համաժողովի շրջանակներում։
«Իրանում չհայտարարագրված միջուկային օբյեկտներ չկան»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն այժմ ուրան չի հարստացնում։
Արաղչին նշել է, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցության համար կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանվեն՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը, և քանի դեռ դրանք պահպանվում են, Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ կշարունակվի։

