Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան Zarkerak - Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան
Zarkerak Zarkerak - Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան
Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան

Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։

 

Պաշտպանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է.

 

«Սիրելի՛ ուսանողներ,

 

Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում»։

 

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները՝ առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը:

 

«Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու գործում։ Մինչդեռ հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները, ձևախեղում մարդու իրավունքների ընկալումը և վտանգում իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի արդյունավետությունը»:

 

 

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն:

 

Քննարկման շրջանակում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։

 

 

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթացն ընկալել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու և տարածելու հնարավորություն՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

 

 

Պաշտպանը ռեկտորի պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաև համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքի պայմաններին:

17 Նոյեմբեր, 2025 16:00
Վեր