Արագածոտնի փոքրիկ ճամփորդները Երևանում բացահայտեցին չինական մշակույթի յուրօրինակ աշխարհը Zarkerak - Արագածոտնի փոքրիկ ճամփորդները Երևանում բացահայտեցին չինական մշակույթի յուրօրինակ աշխարհը
Zarkerak Zarkerak - Արագածոտնի փոքրիկ ճամփորդները Երևանում բացահայտեցին չինական մշակույթի յուրօրինակ աշխարհը
Արագածոտնի փոքրիկ ճամփորդները Երևանում բացահայտեցին չինական մշակույթի յուրօրինակ աշխարհը

Արագածոտնի փոքրիկ ճամփորդները Երևանում բացահայտեցին չինական մշակույթի յուրօրինակ աշխարհը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակում Արագածոտնի 51 փոքրիկ ճամփորդներն այցելեցին Երևան՝ հյուրընկալվելով Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում։ Այստեղ Միջազգային գիտամշակութային կենտրոնը կազմակերպել էր ճանաչողական միջոցառում, որի ընթացքում երեխաները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու Չինաստանի հարուստ ու բազմաբնույթ մշակույթին։ Կենտրոնը գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտի հովանու ներքո և նպատակ ունի խթանել չինարենի միջազգային ուսուցումը։

691b2b267760a-1763388198-img-6837.jpg (179 KB)

«Միջոցառման ընթացքում երեխաները զուգահեռաբար բացահայտում էին թե՛ չինական, թե՛ հայկական գեղագրության առանձնահատկությունները։ Ուսուցիչները ներկայացնում էին, թե ինչպես են ձևավորվել երկու ժողովուրդների գրագրման ավանդույթները, ինչ թղթով և գործիքներով էին աշխատում հին վարպետները և ինչ խորհրդանշական իմաստներ են կրում գծերը գեղագրության մեջ։

691b2b2eeffc2-1763388206-img-6840.jpg (142 KB)691b2b381b570-1763388216-img-6843.jpg (85 KB)691b2b410eaca-1763388225-img-6846.jpg (82 KB)

Երեխաների համար ամենահետաքրքիր պահերից մեկը շաքարով գեղանկարչության ցուցադրությունն էր․ դպրոցի ուսուցիչը ցուցադրում էր այս յուրօրինակ արվեստի տեխնիկան՝ իր նրբությամբ ու վարպետությամբ ընդգծելով չինական մշակույթի գեղեցկությունը։ Փոքրիկները ուշադիր հետևում էին ստեղծման գործընթացին և զարմանքով դիտում, թե ինչպես են պարզ շաքարից ծնվում բարդ ու նուրբ պատկերներ։

Երեխաները ծանոթացան նաև Չինաստանի ամենակարևոր տոնին՝ Գարնանային փառատոնին, որն իրենից ներկայացնում է «չինական Նոր տարին»։ Նրանք լսեցին տոնի ծագման, ավանդական սովորույթների և խորհրդանշական ծեսերի մասին պատմություններ, որոնց շնորհիվ Չինաստանի մշակույթը նրանց համար դարձավ ավելի հասկանալի և մոտիկ։

691b2b43af3e2-1763388227-img-6847.jpg (142 KB)691b2b4c195fb-1763388236-img-6850.jpg (121 KB)691b2b4f51d13-1763388239-img-6851.jpg (102 KB)

Միջոցառումը ներառում էր նաև զրույցներ՝ Չինաստանի պատմության, ավանդական երաժշտության և պարային մշակույթի մասին։ Երեխաները մեծ ոգևորությամբ սովորեցին նաև չինարեն հաշվել մինչև տասը՝ այդպիսով առաջին փոքրիկ քայլը կատարելով լեզվի աշխարհ։

691b2b5217831-1763388242-img-6852.jpg (101 KB)691b2b581d2bb-1763388248-img-6854.jpg (112 KB)

Ծրագիրը համակցված էր խաղերով ու աշխույժ քննարկումներով, որոնք ներգրավեցին բոլոր երեխաներին՝ ստեղծելով ջերմ ու հիշարժան մթնոլորտ։ Մրցույթներում հաղթած փոքրիկները ստացան նվերներ՝ որպես հաճելի անակնկալ և ակտիվ մասնակցության խրախուսում։

691b2b5d7e146-1763388253-img-6856.jpg (108 KB)691b2b6327a2a-1763388259-img-6858.jpg (149 KB)691b2b68d379c-1763388264-img-6860.jpg (147 KB)

Այս այցը դարձավ բացառիկ հնարավորություն՝ երեխաների համար բացելու նոր մշակութային հորիզոններ և ավելացնելու հետաքրքրությունը աշխարհի բազմազանության նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

691b2b6ee2718-1763388270-img-6862.jpg (142 KB)691b2b6c376f8-1763388268-img-6861.jpg (177 KB)

17 Նոյեմբեր, 2025 18:51
Վեր