ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ Zarkerak - ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ
Zarkerak Zarkerak - ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ
ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ

ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։

 

ԱԽ քարտուղարը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը և ընդգծել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը։

 

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը կարևորել են նաև ՀՀ–ԱՄՆ միջև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։

 

Երկկողմ գործընկերության ընդլայնման շրջանակում ԱԽ քարտուղարն առանձնացրել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ուղիղ ավիաթռիչքների հաստատման անհրաժեշտությունը։

 

17 Նոյեմբեր, 2025 16:59
Վեր