Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Կամերունի ազգային թիմին և դուրս եկել աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչ:
Միակ գոլը երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խփել է ֆրանսիական «Լիլի» պաշտպան Շանսել Մբեմբան: «Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայուլուն ԿԴՀ-ի հավաքականի պահեստայինների կազմում էր:
ԿԴՀ-ի հավաքականը նոյեմբերի 16-ին եզրափակչում կհանդիպի Նիգերիայի ազգային թիմի հետ: Հաղթողը դուրս կգա միջմայրցամաքային փլեյ-օֆֆ փուլ, որի խաղերը կանցկացվեն մարտին: 6 հավաքականներ կլինեն միջմայրցամաքային փլեյ-օֆֆում և կպայքարեն Մունդիալի 2 ուղեգրի համար։

