Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ռևազ Սոխաձեի հետ. ինչ հարցեր են քննարկվել, ինչ հետաքրքրություն ունի վրացական կողմը Zarkerak - Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ռևազ Սոխաձեի հետ. ինչ հարցեր են քննարկվել, ինչ հետաքրքրություն ունի վրացական կողմը
Zarkerak Zarkerak - Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ռևազ Սոխաձեի հետ. ինչ հարցեր են քննարկվել, ինչ հետաքրքրություն ունի վրացական կողմը
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ռևազ Սոխաձեի հետ. ինչ հարցեր են քննարկվել, ինչ հետաքրքրություն ունի վրացական կողմը

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Ռևազ Սոխաձեի հետ. ինչ հարցեր են քննարկվել, ինչ հետաքրքրություն ունի վրացական կողմը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։

 

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

«Երկուստեք ընդգծել ենք Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։

587192647_1438418634516642_198724779513571674_n.jpg (295 KB)

Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։

Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։

Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր»,- գրել է նախարարը:

24 Նոյեմբեր, 2025 20:04
Վեր