Նոր մեղադրանք, նոր աջակցություն, հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Նոր մեղադրանք, նոր աջակցություն, հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Նոր մեղադրանք, նոր աջակցություն, հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում
Նոր մեղադրանք, նոր աջակցություն, հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում

Նոր մեղադրանք, նոր աջակցություն, հին հաշիվներ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Վաղարշապատի ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին՝ հայտարարելով, որ ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի ընտրություններում:

2. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ դատական նիստի ավարտից հետո արված արտահայտությունների համար. նույն արարքի համար նրա որդուն՝ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

3. ՀԾԿՀ-ն դադարեցրել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան:

4. 2026-ի սեպտեմբերի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ:

5. Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով:

6. Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, Միրզոյանն էլ նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա:

7. Ուկրաինայի վրա ռուսական հարվածների հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

21 Նոյեմբեր, 2025 12:47
Վեր