Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ Zarkerak - Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Zarkerak Zarkerak - Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։

Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։

Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։

Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է հեռագրում:

24 Նոյեմբեր, 2025 19:00
Վեր