Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները Zarkerak - Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները
Zarkerak Zarkerak - Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները
Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները

Սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախագծով սահմանվում են Եվրասիական տրանսպորտային միջանցքներում և երթուղիներում ներառված անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնիներով բեռնվածությունն ու չափսերը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հրավիրված ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ` քննարկման ներկայացնելով «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի կիրարկմամբ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս անդամ պետությունները պետք է ձգտեն ապահովել, որպեսզի տրանսպորտային միջոցների չափսերն ու զանգվածները, ինչպես նաև մեկ սռնու կամ սռնիների խմբի զանգվածները չգերազանցեն hամաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արժեքները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո եղել է մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016 թվականից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

24 Նոյեմբեր, 2025 16:10
Վեր